Բնակիչները կանգնած են փակուղու առաջ. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին հայտնի դարձավ, որ 2021 թ. հուլիսի 28-ից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի 6 անտառապետի և 3 անտառապահի մարզի դատախազության կողմից առաջադրվել են մեղադրանքներ: ՀՀ դատախազության տարածած համապատասխան հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ անձինք իրենց վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, ինչի արդյունքում արձանագրվել է ապօրինի հատված 1471 տարբեր տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով շուրջ 136 մլն ՀՀ դրամի չափով վնաս։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ծառահատության խնդիրը շարունակում է ամենամտահոգիչներից մեկը մնալ: Մասնավորաբար, այս առումով բավականին լարված է վիճակը Լոռու և Տավուշի մարզերում: Բանն այն է, որ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարված է խստագույն վերահսկել ծառահատման աշխատանքները։ Սա հասկանալի ու բնական գործընթաց է:
Մյուս կողմից, սակայն, հատկապես անտառներին մերձ բնակավայրերի բնակիչները կանգնած են փակուղու առաջ, քանի որ ձմռանը մնացել է մի քանի ամիս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչպես են կարգավորելու վառելիքի հարցը, հատկապես այն պայմաններում, որ տեղերում որոշ դեպքերում 1 խորանարդ մետր վառելափայտը գնահատվում է մինչև 25000 դրամ։ Ի դեպ, հավելենք, որ, ըստ տեղերից ստացվող ահազանգերի, անտառների պատասխանատուները հաճախ խտրական ու ընտրողական վերաբերմունք են դրսևորում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում