Շուֆուտինսկին խոստովանել է, որ ամեն սեպտեմբերի 3-ին հայտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում
ՄշակույթՌուս երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին խոստովանել է, որ ամեն տարի սեպտեմբերի 3-ին մոտ 30 հարցազրույց է տալիս համանուն երգի մասին: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին երգիչն ասել է նման հարցազրույցներից մեկում:
«Այս օրը ես մոտ 27 կամ 30 հարցազրույց եմ տալիս միևնույն թեմայի մասին, այդ իսկ պատճառով, այս օրը նկանակալի է… Այդ օրը ես երգում եմ այդ երգը, և ոչ միայն այդ օրը: Քանի որ երգը սիրելի է եղել մոտ 30 տարվա ընթացքում ամբողջ երկրի կողմից, ես այն երգում եմ ամեն համերգի ժամանակ: Մարդիկ կարողանում են զգալ և հասկանալ միմյանց: Այս երգն այնպիսի իրողության մասին է, որը, երևի, տեղի է ունեցել յուրաքանչյուրի կյանքում, քանի որ բոլորիս մոտ էլ եղել են բաժանումներ, հանդիպումներ, հուսահատություն, սեր: Այդ պատճառով էլ այս երգը ցանկալի և կարևոր է»,- կիսվել է Շուֆուտինսկին:
73-ամյա արտիստը նշել է, որ այդ երգը չի կատարում ընտանեկան և մտերիմերի շրջապատում: «Սետեմբերի 3» խորագրով Երգն առաջին անգամ Շուֆուտինսկին կատարել է 1993 թվականին: