Թալինի ոստիկանները շինանյութի խանութից կատարված գողության դեպք են բացահայտվել
Մայիսի 26-ին, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ մայիսի 24-ից 26-ը Թալին քաղաքի Գայի փողոցի իր շինանյութի խանութից արհեստագործական ու շինարարական ապրանք են գողացել:
Դեպքի վայրի զննությունից հետո գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահներն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, և հաղորդումից ժամեր անց համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ներքին Շենգավիթի 55-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, կասկածվողը մայրաքաղաքից բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: