Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է. Աուդիտորների Պալատի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ
Քաղաքականություն1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը:
Անկախության 30 ամյակը դիմավորում ենք հետպատերազմյա բարդ իրավիճակում։
Եվս մեկ անգամ մեր խորին ցավակցություններն ենք հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Խոնարհվում ենք Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած մեր հերոսների առջև:
Արցախի անվտանգության ապահովումը առաջնահերթություն է։
Այսօր՝ 30 տարի անց, Արցախի Հանրապետությունը կա պայքարի և հաղթանակի շնորհիվ, որն անհնար կլիներ առանց Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի միասնության։
Ուստի մեր ջանքերն ու գործերը պետք է ուղղված լինեն Արցախի և Հայաստանի անվտանգության, խաղաղության և բարեկեցության ամրապնդմանը։
Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Անկախությունն ու ազատությունը շատ դժվար է տրվել, որը նվաճվել է արյամբ, կամքով և վճռականությամբ: Ունեցել և շարունակում ենք ունենալ անմեղ զոհեր և տարածքային կորուստներ։ Անհրաժեշտ է ողջ ուժն ու գաղափարները սևեռել մեր կորցրած հողերի հետ բերմանը և Արցախի Հանրապետության լիարժեք ամրապնդմանը։
Աուդիտորների Պալատը շնորհավորում է պատմական այս տոնի՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, առաջընթաց և ամրապնդում, բարգավաճում և անսասան հավատ խաղաղ ապագայի նկատմամբ։
Ազա՛տ Արցախ։