Երբ կբացվի օդային հաղորդակցությունը. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց
Օդային հաղոդակցության բացման նախնական ժամկետներն ամառվա կեսերին են: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք հաշվի ենք առնելու համաճարակային վիճակն ու տնտեսական հնարավորությունները, որոնք պակաս կարեւոր չեն:
Զբոսաշրջության ոլորտում քայլերի պլանավորումն է եւ օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը, որոնք նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են հուլիսի կեսերից»,-ասաց նա: