44-օրյա պատերազմում սիրիացի վարձկանների ներկայությունը փաստող նոր տեսանյութ է հրապարակվել
ՀասարակությունԱմերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում պատկերված են Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված սիրիական «Համզա» դիվիզիայի գրոհայինները: Ինչպես պարզվել է` տեսանյութը նկարահանվել է Վարանդայում, 2020 թվականի հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը 2020 թ. նոյեմբերի 11-ին հայտարարություն էր տարածել, որով մտահոգություն էր արտահայտել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստի վերաբերյալ։ Նրանք Բաքվին կոչ էին արել անհապաղ հեռացնել վարձկաններին։