Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով
ՀասարակությունՀայաստանում ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով
Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին աստիճանաբար կնվազի:
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնում են, որ օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Սեպտեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ»,- նշում են ԱԻՆ-ից։
Երևանում, օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: