Իջեւանում տեղի ունեցած վթարի հետեւանքով հոսպիտալացված 3-ամյա աղջիկը մահացել է.ՔԿ
Իրավունք2021թ. օգոստոսի 29-ին` ժամը 19:10-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 139-րդ կ/մ հատվածում միմյանց են բախվել «MERSEDES BENZ» եւ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով նշված ավտոմեքենաների վարորդները եւ «MERSEDES BENZ» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղեւորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ ուղեւորներից մեկը՝ 3-ամյա աղջիկը, մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: