«Դատախազությունը, որ ուշադիր հետևում էր, հուսով եմ` այս ամենը շատ լավ տեսել ու գնահատել է, թե ով էր սադրում, ով էր հրահրում»․ Վահե Մակարյան
Ալտերնատիվ կարծիք
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Լրագրող Վահե Մակարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Նոր կրկին նայում էի Վահե Հակոբյանի ելույթը: Չափազանց կոռեկտ, նույնիսկ կարելի է ասել` քննադատության աստիճանի կոռեկտ ու կառուցողական ելույթ էր, որում ոչ մի վիրավորական արտահայտություն կամ գնահատական չկար: Մարդը փորձում էր թուլացնել լարվածությունն ու այդքանից հետո էլի ձևավորել աշխատանքային մթնոլորտ: Եւ հենց այն պահին, երբ նա ասում է` չեք կարողանալու նորից պոպոլիզմով, հաճելի խոսքերով ծրագիր գրեք ու բերեք կորցնեք ժողովրդին, տեղից ինչ-որ անդաստիարակ մի «ուսապարկ» իրենցից շատերին հատուկ փողոցային ոճով տեղից նետում է, թե «քեզ ենք կերցնելու, արա»: Ու Վահեն արձագանքում է. «Արան դու ես, այ тварь»:
Հիմա ես չեմ, դուք եք, ասեք` ով սադրեց և ով հրահրեց: Լավ, Սեյրան Օհանյանը ինքը շիշը շպրտեց, շատերի գնահատմամբ` լավ արեց, քանզի չէր կարող անարձագանք թողնել իրեն եսիմ ում կողմից «արա»-ով դիմելը, ոմանց կարծիքով էլ` չարժեր այդկերպ արձագանքել ու սրել:
Բա Վահե Հակոբյանին ո՞վ առաջինը վիրավորեց, հետո հարվածեց ու հայհոյեց:
Էդ դատախազությունը, որ ուշադիր հետևում էր այդ ամենին ու որոշել է նյութեր նախապատրաստել, հուսով եմ` այս ամենը շատ լավ տեսել ու գնահատել է, թե ով էր սադրում, ով էր հրահրում, ով էր վիրավորում ու առաջինը հարվածում:
Ու հավատացեք, եթե հակառակը լիներ, չնայած սրանցից արդարացիորեն զզվելուն, բայց օբյեկտիվորեն կնշեի նաև ընդդիմության սխալ կամ հրահրող պահվածքի մասին:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram