Սաուդյան Արաբիայի կառավարությունը դարձել է Pagani մեքենաշինական հսկայի բաժնետերը
ՏնտեսությունՍաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամը դարձել է Pagani իտալական ավտոկոնցեռնի նոր բաժնետերը: Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին, հիմնադրամին պատկանելու է փոքր բաժնեմասը՝ 30 տոկոսի ծավալով:
Միևնույն ժամանակ Պագանի ընտանիքը կպահպանի ընկերության նկատմամբ վերահսկողությունը, իսկ բաժնետոմսերի վաճառքից ստացված միջոցները նախատեսվում է ուղղել տեխնոլոգիաների հետագա զարգացմանը և Pagani Arte նոր ստորաբաժանման բացմանը:
Նշվում է, որ տարեսկզբին Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամի ընդհանուր ակտիվները գնահատվում էին 430 մլրդ դոլար: Հիմնադրամը, որը ստեղծվել է 1971 թվականին, միջոցներ է հատկացնում երկրի համար ռազմավարական նախագծերին աջակցելուն և կառավարության անունից ներդրում է անում հեռանկարային ընկերություններում: