Դոնարումա․ Նավասն անհավանական դարպասապահ է, բայց ես ՊՍԺ եմ եկել խաղալու համար
ՍպորտՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման նշել է, որ չի վախենում մրցակցությունից ֆրանսիական ակումբում․
«ՊՍԺ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել ինձ հետ ու հայտնել, որ ցանկանում են ինձ տեսնել իրենց թիմում, իսկ ցանկանում էի հանդես գալ ՊՍԺ-ում։ Մրցակցությունն ինձ չի վախեցնում։ Կեյլոր Նավասն անհավանական դարպասապահ է, բայց ես այստեղ եմ, որպեսզի խաղամ։
Մրցակցությունը լավ է մեզ երկուսի համար, այն մեզ կօգնի աճ գրանցել։ Մեծ ակումբներում միշտ կա մրցակցություն, խնդիր չեմ տեսնում։ Նա հիանալի տղա է, մենք ընկերներ ենք ․․․ ես ցանկանում եմ դառնալ աշխարհում լավագույններից մեկը։ Դրա համար որոշ զոհողություններ են անհրաժեշտ, պետք է աշխատել, համեստ մնալ։ Սա է կարևորը»,- Դոնարումայի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։
Դոնարուման Եվրո-2020-ից հետո է դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։ Իտալացի դարպասապահը 5-ամյա պայմանագիր է կնքել՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Հունիսի վերջին ավարտվեց ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ։