ՊՆ պատվիրակությունը մեկնում է Մոսկվա
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 23-ից 28-ը գտնվելու է Մոսկվայում:
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մասնակցելու են Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելիք «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:
Համաժողովից բացի, պատվիրակությունը կմասնակցի նաև ցուցահանդեսին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ», «ԿՏՌՎ» և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը: