Ստորջրյա անտառ՝ Միջերկրական ծովում. Կիպրոսի ափերին նոր թեմատիկ այգի է բացվել (լուսանկարներ)
ՄշակույթԱշխարհում առաջին ստորգետնյա քանդակների այգու հեղինակը գաղտնազերծել է ստորջրյա իր նոր նախագիծը, որը տպավորիչ անտառ է՝ դարձյալ տեղակայված Կիպրոսի Այիա-Նապա քաղաքի լողափերից մեկում:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, Կիպրոսի առաջին ստորգետնյա քանդակների թանգարանը, որն արժեցել է 1 մլն եվրո, կազմված է 93 արձանից, որոնց հեղինակն է Ջեյսոն դեԿայրես Թեյլորը: Նրա նախորդ աշխատանքներից են Գրանադայի ստորջրյա քանդակների այգին և Մեքսիկայի ծովային այգին:
Թեյլորի նպատակն է յուրահատուկ ինստալացիաների միջոցով ուշադրություն հրավիրել բնական տարածքների և անտառների վերականգնելու խնդրին:
Արձանների հարևանությամբ տեղակայված հսկայական ինստալյացիաները ներկայանում են ծառերի և թփերի տեսքով, որոնցից մի քանիսի քաշը հասնում է 13 տոննայի: Թեմատիկ ստորջրյա այգին ուշացումwv է բացվել՝ կապված համավարակով պայմանավորված ձգձգումների հետ:
«Հուսով եմ, որ այցելուներից շատերը կհասկանան մարդկային գործոնի բացասական ազդեցությունը բնության վրա»,- նշել է նոր նախագծի հեղինակը, որը 2-3 տարի է ծախսել այս թանգարանի կառուցման վրա: