Հայերեն
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» 

Ինչու է Հանրայինը դադարեցրել Տիգրան Ներսիսյանի հետ համագործակցությունը. արտիստի պարզաբանումը

Մշակույթ

Դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ, սա է քո իշխանությունը, քո իշխանական համակարգը, քո դեմքը, քո էությունը ․ Իմացա, որ Հանրային Հեռուստաընկերությունը պայմանագիր չի կազմում ինձ հետ «Սպասիր ինձ» հաղորդաշարի իմ հետագա գործունեության համար, դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, և դա՝ միայն այն պատճառով, որ չեմ լռել, արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը, քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը․ Ես բոլոր ժամանակներում, միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանցից ոչ ոք, երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի, նենգ, վախկոտ ու չնչին քայլ: Այո, գուցե չեն սիրել (ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն ), բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել: Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են, ոչ թե աստվածացնելու, մանավանդ՝ մտավորականի կողմից:

Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է՝ քեզ քծնողը, մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով, նույնիսկ մոռանալով Հայրենիքը: Դրանցից այստեղ՝ մեզ մոտ, դու փաթեթով ունես, բոլոր տարիքային խմբերում` 30-ից-70, նույնիսկ ջահելները չեն խրտնում: Սփյուռքում էլ ունես, անբարոյականներ, որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել, Հայրենիքը խոպան սարքել և մեզ էլ սովորեցնում են հեռու-հեռուներից, թե ինչպիսին պետք է լինի մեր Երկիրը, և ինչպես մենք պետք է ապրենք: Մեզ մոտ մի քանիսին մոռացա, արդեն ոչ մեծատաղանդ՝ այլ «հանճար», որոնք ահ ու դողով մտածում են՝ հանկարծ սխալ քայլ չանեն կամ սխալ խոսք չասեն, որպեսզի իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ-որ կերպ չխաթարվի և իրենք հայտվեն այլ քառակուսի մետրում, այդ իսկ պատճառով խուլ են, կույր և համր:

Իրենք լավ գիտեն, թե ով կարող է իրենց զրկել երազած հանգրվանից: Հա, դու ինձ հարվածեցիր և ցավ պատճառեցիր, քեզ հաջողվեց ( բայց էդպիսի բանե՞ր են քեզ հաջողվել), քանի որ «Սպասիր Ինձ» հաղորդաշարը, որի առաջին իսկ օրվանից աշխատել և եթերում եմ եղել, ինձ համար շատ թանկ էր, սիրելի ու հարազատ: Ընդհանրապես, եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը, իմ օրրանը ապա Հանրայինն է եղել այն հեռուստաընկերությունը որ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել բազմաթիվ նախագծերում, ծրագրերում համագործակցել և ստեղծագործել: Միամիտ կլիներ մտածել, որ ես չէի սպասում, այն էլ քեզնից ու քո լակոտնյայից, որոնք նշանակվելով պաշտոնների ամբողջ քաղաքական դաշտում՝ նաև Հանրայինում, մեկ նպատակ են հետապնդում ՝ փող աշխատել և կատարել քո կամքը: Հանրային Հեռուստաընկերությունը միշտ է լինելու, իսկ դու և քո լակոտնյան՝ ոչ: Եվ համոզված եմ, որ Հանրային Հեռուստաընկերությունը մի օր կվերադառնա այն առաքելությանը, ինչի համար ստեղծված է, ոչ թե կստեղծի այդ առաքելության պատրանքը՝ բավարարելու ինչ-որ փոքրիկ մարդու չկայացած երազանքները: 

«Սպասիր ինձ» հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում տարիների աշխատանքի, մեր ապրած վայրկյանների, ակնթարթների, համագործակցության և ստեղծագործության համար: Դուք շատ լավն եք, Ցանկանում եմ բարի եթեր, հաջողություններ և երկար ճանապարհ: Դուք բարի, նվիրական և կարևոր գործ եք անում: Դուք օգնում եք մարդկանց: Շնորհակալ եմ բազմահազար հեռուստադիտողներին, մեր ժողովրդին, իմ հանդիսատեսին, որոնք իմ կողքին են եղել, ինձ հետ և որոնց կարողացել եմ գեթ մեկ վայրկյան գեղեցիկ և նվիրական պահեր պարգևել: Շնորհակալ եմ:

Առայժմ․․․․Կհանդիպենք ․

ՀՀ վաստակավոր արտիստ՝

Տիգրան Ներսիսյան»

Ավելին...


«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. Մբապե