Գեղարքունիքում «ԳԱԶ 53»-ը գլորվել է ձորը. կա վիրավոր
ՀասարակությունԵրեկ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Արշակյանը իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայով Արծվանիստ գյուղի «Կոշաբուլախ» կոչվող սարատեղիում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդ Հ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավելին...