Ռուսական ավիաընկերությունները մինչեւ 2035թ. 63%-ով կավելացնեն ուղևորահոսքը
ՏնտեսությունՌուսական ավիաընկերությունները մինչև 2035 թվականը 2019 թվականի համեմատությամբ կավելացնեն ուղևորահոսքը 63 տոկոսով՝ մինչև 209 մլն ուղևոր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նպատակը նշված է մինչև 2030 թվականը ՌԴ տրանսպորտային ռազմավարության նախագծում:
«Ռուսական ավիաընկերությունների կողմից ուղևորների փոխադրումների ծավալը կաճի 3,1տոկոսով՝ տարեկան միջին տեմպերով, և 2035 թվականին 63 տոկոսով կավելանա 2019 թվականի համեմատությամբ ՝ 128,1-ից մինչև 209 մլն ուղևոր», - ասվում է ռազմավարության նախագծում: