Սամուել Էտո’Օ-ի որդին կարող է տեղափոխվել Բենֆիկա
Սպորտ«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-որդին՝ Էտիեն Էտո’Օ-ն կարող է պայմանագիր կնքել «Բենֆիկայի» հետ: 18-ամյա խաղացողն այժմ բուժզննում է անցնում պորտուգալական ակումբում, սակայն հայտնի չէ՝ կկնքվի՞ պայմանագիր, թե ոչ:
Հիշեցնենք, Սամուել Էտո’Օ-ն կարիերան ավարտել է 2019 թ-ին: Հա հանդես է եկել «Ռեալի», «Բարսելոնայի», «Մալյորկայի», «Ինտերի», «Անժիի», «Չելսիի», «Սամպդորիայի», «Էվերթոնի» և այլ ակումբների կազմում: Երկար տարիներ խաղացել է Կամերունի ազգային հավաքականում:
Կամերունցին 3 անգամ հաղթել է ՉԼ-ի գավաթի խաղարկությունում: