Մութ սենյակում սև կատու. նոր տեղեկատվական հարձակում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ
ՔաղաքականությունՀայաստանյան մամուլը երբեք էլ աչքի չի ընկել անաչառությամբ, իսկ անվանի և սեփական երկրի համար բազմաթիվ դրական գործեր արած անհատները մշտապես հայտնվել են այդ մամուլի թիրախում, հաճախ կեղծ մեղադրանքներով։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո էլ որոշ անձանց հանգիստ չի տալիս «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի անձը։ Այսօր էլ հայտնի ԶԼՄ-ներից մեկը հերթական կեղծիքն է տարածել, իբր Գագիկ Ծառուկյանը որդուն ազատել է բանակից՝ առողջական խնդիրների պատճառով։ ԶԼՄ-ն այդ «մեծահոգաբար» չի մանրամասնել, թե ինչ առողջական խնդիրներ ունի Գագիկ Ծառուկյանի որդին, փոխարենը պնդել է, թե նրան երեք տարով ազատել են ծառայությունից։
Կասկածից վեր է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ տեղեկատվական նոր արշավ են սկսել, նոր պատվերներ։ Շատերի հոգեկան անդորրն է խաթարվում, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից անդին շարունակում է իր տնտեսական գործունեությունը, պետականամետ կեցվածք է դրսևորում, քայլեր է ձեռնարկում՝ երկրի տնտեսությանն իր կարեցածի չափով օգտակար լինելու համար։ Չենք կարող ասել, թե ում ականջներն են այս հերթական պատվերի ետևում, փաստ է, որ սև կատու են որոնում մի մութ սենյակում, որտեղ այդ կատուն չկա։
Կարեն Պետրոսյան