Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ պնդելով, որ Շուշիի մոտակայքում հայկական կողմը պրովոկացիոն կրակահերթեր է արձակել
ՀասարակությունԱդրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում այն մասին, որ շաբաթ օրը՝ օգոստոսի 14 -ին, հայկական զինված ուժերը Շուշի քաղաքի մոտակայքում կրակահերթեր են արձակել։ «Ժամը 22: 14-ին, Շուշի քաղաքի մոտակայքում, ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում երկու անհայտ ավտոմեքենա է հայտնվել: Այդ մեքենաների ուղևորները՝ զինված գնդացիրներով, ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ կրակ են բացել դեպի երկինք: Միջադեպի մասին տեղեկացվել է խաղաղապահ ուժերի հրամանատարությունը»,֊գրում է Haqqin.az֊ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ֊ին:
Ավելին...