Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
ՔաղաքականությունՎարչապետի առաջարկությամբ, նախագահի հրամանագրով Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի.
Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,– ասվում է նախագահի հրամանագրում։
Նշենք՝ փետրվարին, երբ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որում պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը, Ժիրայր Պողոսյանը եւս ստորագրել էր այդ հայտարարությունը։
Ավելին...