«Տելեկոմ Արմենիա»-ն տեղեկացնում է
Հասարակություն«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) տեղեկացնում է Ջերմուկ քաղաքի անալոգային հեռախոսակայանի հեռախոսագծերի թվայնացման աշխատանքների իրականացման մասին: Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2021 թ. օգոստոսի 18-ին և ավարտել մինչև 2021 թ․ սեպտեմբերի 1-ը:
Աշխատանքների ընթացքում կարող են նկատվել ծառայությունների ընդհատումներ։
Վերամիացման աշխատանքների ավարտից հետո Ջերմուկի բոլոր բաժանորդների համար 60 օրվա ընթացքում տեղական զանգերը կլինեն անվճար։ Այդ ժամկետի ավարտից հետո բաժանորդները կվճարեն տեղական խոսակցությունների և ինտերնետ հասանելիության ծառայությունների րոպեավճարներն ըստ գործող սակագների:
Բաժանորդները խորհրդատվություն, ինչպես նաև ընկերության ծառայությունների և սակագնային փաթեթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ` զանգահարելով 100 անվճար հեռախոսահամարին, այցելելով www.beeline.am կայք կամ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներ:
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ