Ծնվել է Գարիկի և Մարիաննայի երրորդ աղջիկը․ ծնողները անվան հետաքրքիր ընտրություն են արել
ՏեսանյութերTert.am Life–ին հայտնի է դարձել, որ ծնվել է Գարիկի և Մարիաննայի երրորդ բալիկը։ Զույգը կրկին դուստր է ունեցել։ Գարիկն ու Մարիաննան աղջնակին տվել են Ագաթա անունը։
Փոքրիկը լույս աշխարհ է եկել մի քանի օր առաջ, սակայն զույգը չի հանրայնացրել այս լուրը։
Նշենք, որ այս ամիս կլրանա Գարիկի և Մարիաննայի ամուսնության 9 տարին։ Զույգը 2 դուստր ունի` 7-ամյա Ամելին և 4-ամյա Ադանեն։
Գարիկը սովորաբար խուսափում է խոսել անձնական կյանքի մասին, սակայն նախորդ տարի Tert.am Life-ի «Ինտերվյու» շարքում անկեղծացել էր նաև ընտանիքի և բալիկների մասին՝ նշելով, որ իր աղջիկներից շատ բան է սովորել։
Ավելին...