Հայերեն
Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում

Անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա. Հարություն Մեսրոբյանը՝ ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականության մասին

Tert.am-ը ՀՀ-ի հակահամաճարակային քաղաքականության մասին զրուցել է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ: Նրա խոսքով՝ ՀՀ ներկա կառավարությունն, ինչպես նախորդ կառավարությունները, չունի երկրի կառավարման ռազմավարություն, իսկ կորոնավիրուսի տարածման դեմ նախատեսած սահմանափակումները պարզապես ջղաձիգ արձագանքներ են:

-Պարո՛ն Մեսրոբյան, արդեն գրեթե երեք ամիս է` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանի կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել ու մտցրել սահմանափակումներ: Ըստ Ձեզ՝ ռազմավարության ինչպիսի՞ սցենար են մշակել ՀՀ իշխանությունները:

—Ներկա կառավարությունն, ինչպես Հայաստանի կառավարությունները 1991թ.-ից սկսած, ռազմավարական ծրագրեր չեն մշակել: Իսկ առ այսօր հրապարակած ծրագրերը ծրագրեր չեն: Դրանք միշտ եղել են և հիմա կան թամադաների բաժակաճառերի ժողովածուներ, հետևապես ռազմավարության մասին խոսալն անիմաստ է: Ես բազմիցս հրապարակել եմ, թե կառավարության ռազմավարական ծրագիրն ինչ պահանջների պետք է բավարարի: Ցավոք, ներկա կառավարությունն էլ բացառություն չէ:

1991թ.-ից բոլոր կառավարությունները մարտավարական և պահի կառավարում են իրականացրել: Նման պահվածք դրսևորվում է նաև կորոնավիուսի դեմ պայքարում:

Երբ կառավարությունն ունի ռազմավարական ծրագիր, նա իրականացնում է ակտիվ կառավարում, իսկ երբ չունի` ռեակտիվ: Ահա թե ինչու մեր բոլոր ժամանակների իշխանություններն արձագանքում են կա՛մ դեպքերի զարգացմանը, կա՛մ դրսի պարտադրանքին:

Եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպիսին էր մեր իշխանությունների պահվածքը 2020թ.-ի հունվար-փետրվարին, հետո մարտին ու դրանից հետո, կտեսնենք, որ ներկա կառավարությունն իրեն նույն կերպ է պահում, ինչպես իրեն պահեց 2008 թ.-ի իշխանությունը, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ էր: Այն ժամանակ էլ Հայաստանը հայտարարում էր, որ այդ ճգնաժամն իրեն էապես չի վնասելու, քանի որ Հայաստանը բավականաչափ ներգրավված չէ միջազգային ֆինանսատնտեսական համակարգի մեջ: Բայց տեսանք, թե ինչ եղավ… Այն ժամանակ հայտարարում էին նաև, որ ճգնաժամից հետո Հայաստանն է՛լ ավելի լավ վիճակում կհայտնվի: Արդյունքում, մեկ տարի հետո, Հայաստանի ՀՆԱ-ն անկում ապրեց 14.5 տոկոսով: Դա աշխարհի պետությունների տնտեսությունների անկման վատագույն ցուցանիշներից մեկն էր: Նույնը հիմա է հայտարարվում: Նախ ասում էին, որ կորոնավիրուսը մեզ լուրջ չի սպառնում, հետո սկսեցին խոսել սպառնալիքներից, հետո նաև պնդել, թե կորոնավիրուսը նոր հնարավորություններ է ստեղծելու: Երկու տարբեր կառավարություններ, բայց դրսևորման ինչպիսի նույն վարքագծեր:

-Համավարակն իր հետ նաև տնտեսական խնդիրներ է բերում․ երկիրը կանգնելու է առողջապահական կոլապսի առջև...

-Արդեն կանգնել է:

-Կառավարման ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-1991թ.-ից մենք ունենք կառավարման մեկ կարևոր խնդիր` պետության ռազմավարական զարգացման տեսլականի և, որպես հետևանք, ծրագրի բացակայություն: Պետության կառավարման մնացած բոլոր խնդիրները` ածանցյալներն են: Եթե մեզ մոտ չկա ռազմավարական կառավարում, ուրեմն ցանկացած ճգնաժամի ժամանակ պետության կառավարումը տանում է անկման:

-Պարո՛ն Մեսրոբյան, կառավարության կողմից նախատեսված սահմանափակումներն ինչի՞ մասին են խոսում, արդյոք դրանք արդեն ռազմավարության մաս չե՞ն:

-Դրանք անհաջողությունների նկատմամբ ջղաձիգ արձագանքներ են: Նայեք երկու հարևան պետություններին՝ Վրաստանին և Հայաստանին: Դե հիմա համեմատեք կորոնավիրուսի զարգացման գործընթացներն այս երկրներում: Ինչպիսի՞ն են տվյալները... Մյուս օրինակ` Չինաստանը 1.4 միլիարդ բնակչություն ունի, Հայաստանը՝ 3 միլիոն: Կրկնեմ հարցս` ինչպիսի՞ն են տվյալները… Ինչպիսի՞ն են համաճարակի համեմատական թվերն այսօր թե՛ Վրաստանի, թե՛ Չինաստանի և թե՛ Հայաստանի… Կարծում եմ, որ մեր պետության կառավարման որակը կարելի է արդեն չմեկնաբանել…

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք. նման իրավիճակն ի՞նչ խնդիրների առջև կարող է մեզ կանգնեցնել:

-Այն, ինչ կատարվում է 1991թ.-ից ամեն ճգնաժամի ժամանակ`տնտեսության անկում, բարոյահոգեբանական և սոցիալական ներքին լարվածության աճ, իշխանությունների վարկանիշի անկում՝ իր բոլոր բացասական հետևանքներով…

-Կառավարությունն այս իրավիճակում մեղքի և պատասխանատվության մի մեծ բաժին հատկացրել է քաղաքացուն: Պարբերաբար վարչապետը զգուշացնում է, որ վարակի տարածումը կախված է քաղաքացուց:

-Եկեք հասկանանք իրավիճակը`պարզ օրինակ դիտարկելով: Երբ հիվանդը գնում է վիրահատության և այն լավ չի ընթանում ու հիվանդը մահանում է, ո՞վ է պատասխանատվություն կրում: Ինչո՞ւ առօրյա կյանքում մենք շատ առողջ և հստակ մոտեցումներ ունենք, բայց երբ դուրս ենք գալիս պետության կառավարման մակարդակ, սկսում ենք նոր-նոր բաներ հորինել: Ես չեմ ասում, որ մենք «վերին արտի ցորենն ենք», ո՛չ: Մենք շատ ախտեր ունենք, բայց ի վերջո, ցանկացած պետության մեջ, կառավարման ցանկացած նեգատիվ հետևանքների միանձնյա պատասխանատուն պետք է լինի իշխող համակարգը: Կառավարման մեջ այլ բացատրություն չկա:

Կառավարողն, ի սկզբանե, պետք է իմանա, թե ում է կառավարում և պարտավոր է այնպես կառավարել, որ արդյունք ստանա: Եթե արդյունք չի տալիս և մեղադրում է բոլորին, ուրեմն պետք է հրաժարական տա: Կառավարումը շատ պարզ ու հստակ, բայց նաև պրոֆեսիոնալ տիրույթ է: Այստեղ չեն փիլիսոփայում, քաղաքական եզրակացություններ չեն անում:

Բերեմ ևս մեկ օրինակ: Ավտոմեքենայի անսարք լինելու դեպքում, այն պահից, երբ վարպետը վիճակն ուսումնասիրելուց հետո համաձայնեց նորոգել, նա կրում է դրա սարքին լինելու միանձնյա պատասխանատվությունը: Եթե չկարողացավ սարքել, ասելով, որ այս կամ այն խնդիրների առաջ կանգնեց, ուրեմն վիճակն ուսումնասիրելուց հետո ի սկզբանե չպիտի համաձայնվեր: Ավելին` վիճակը սխալ ուսումնասիրելու համար նույնպես միանձնյա պատասխանատվությունը կրում է վարպետը: Մի խոսքով, անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն էԻնչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա ՂահրամանյանՍահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան