ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը
ՀասարակությունՕգոստոսի 5-ին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ ժամանակավոր խորհուրդը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հաստատել է Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածություն։
Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա կենագրությունը։
Ծնվել է 1980թ. մարտի 5-ին Երեւանում:
1996թթ. ավարտել է Երեւանի թիվ 149 օտար լեզուների վարժարանը:
2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, միեւնույն ժամանակ ՀՀ պետական կառավարման դպրոցը՝ ստանալով պետական ծառայողի որակավորում: 2007թ.՝ ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ:
Վերապատրաստման մի շարք դասընթացներ է անցել՝ Երիտասարդ դասախոսների ծրագիր Վանդերբիլթի համալսարանում (JFDP) (2008թ., ԱՄՆ), Գերմանական ակադեմիական աջակցության հետդոկտորական ծրագիր Տյուբինգենի համալսարանում (2010-2011թթ., Գերմանիա), ՀՀ դիվանագիտական ակադեմիա (2010թ., Երեւան), հետդոկտորական ուսուցում Յեյլի համալսարանում (2012-2013թթ., ԱՄՆ): Հետազոտական աշխատանք է կատարել Գոտինգեն քաղաքի Մաքս Պլանկի անվան կրոնական եւ էթնիկ բազմազանության հետազոտական ինստիտուտում (2014թ., Գերմանիա):
2003 թվականից դասավանդում է ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնում, 2006-2008թթ.՝ Գավառի պետական համալսարանում, 2014թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասավանդել է Վ. Բրյուսովի պետական լեզվաբանական եւ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում: Հանրային քաղաքականության ինստիտուտ հետազոտական կենտրոնի համահիմնադիր է (2014թ.): 21.05.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար:
Միջազգային մի շարք գիտական կազմակերպությունների անդամ է:
Հեղինակ է մեկ մենագրության եւ միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված քառասունից ավելի գիտական հրապարակումների:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ունի երկու զավակ: