Հայերեն
Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից 

Միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից ազատ արձակելու պահանջով․ պաշտպան

Քաղաքականություն
Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է․
 
Մեկնաբանությունները, թե իբրև Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս օժտված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության կարող է պահվել կալանքի տակ, ոչ միայն անօրինական են, այլև՝ բնորոշ են միայն ԱՎՏՈՐԻՏԱՐ իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։
Այսօր միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով, քանզի նա օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող պահվել կալանքի տակ։
Եվ քանի որ իրավասու պետական մարմիններն այս հանգամանքի վերաբերյալ օրենքից չբխող մեկնաբանություն են ներկայացրել, ուստի հրապարակային ներկայացնում եմ միջնորդության որոշ հիմնավորումներ․
«ՀՀ Սահմանադրության 96-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածների բովանդակությունից ակնհայտ է, որ եթե անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ազատությունից զրկելու (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը։
Նշվածն ակնհայտորեն բխում է նաև ՀՀ սահմանադրության 1-ին, 2-րդ և 88-րդ հոդվածներից։
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն․ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
Իսկ 2-րդ հոդվածի համաձայն․
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է»:
Հայաստանի Հանրապետության ժողովրդի մի մասն իր իշխանությունը պետք է իրականացնի նաև Մխիթար Զաքարյանի միջոցով, սակայն իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչներն առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, այսինքն՝ առանց ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու, ժողովրդին անօրինական կարգով զրկել է իր ներկայացուցչի միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչը բացարձակ անթույլատրելի է ժողովրդավարական և իրավական պետության համար։
Հենց վերը նշված վիճակը բացառելու համար է, որ պատգամավորը ՀՀ Սահմանադրությամբ օժտվել է նման անձեռնմխելությամբ և որ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել, ազատությունից զրկվել և անազատության մեջ պահվել բացառապես ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։
Հակառակի վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները հարիր են միայն ավտորիտար իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։
Ընդ որում, պաշտպանության կողմի համոզմամբ ավարտված ընտրությունների արդյունքներով արդեն իսկ ժողովրդի կողմից փաստացի ընտրված, սակայն դեռևս Ազգային ժողովի նիստ հրավիրված չլինելու զուտ տեխնիկական պատճառով պատգամավորի կարգավիճակը չստանձնած անձն արդեն իսկ պետք է օժտված լինի պատգամավորի անձեռնմխելիությամբ։
Անդրադառնալով որոշ պաշտոնատար անձանց այն մեկնաբանություններին, թե իբրև Մխիթար Զաքարյանը, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ, հարկ եմ համարում հատուկ նշել, որ այս մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը, և հենց վերը նշված հիմնավորումներից ելնելով չեն բխում իրավական ու ժողովրդավարական պետության էությունից և հարիր չեն ժողովրդավարական և իրավական պետության պաշտոնատար անձանց։
Այս առումով հարկ է նշել, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքներից է, այս իրավունքի նշանակության և արժեքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է սահմանել Ա.Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ: Վկայակոչված որոշման համաձայն՝ «(...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանդրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): Ուստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից (տե՛ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ և 22-րդ կետերը):
Միաժամանակ ընդգծեմ, որ առկա են նաև կոնկրետ իրավական նորմեր, որոնք ևս վկայում են, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածուին, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, ազատությունից զրկվելուց հետո, երբ թեկնածուն ձեռք է բերում Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, ապա այդ հարցով պարտադիր պետք է ստացվի նաև Ազգային ժողովի համաձայնությունը։
Մասնավորապես, հենց վկայակոչված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված է, որ․
«Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»:
Նշված նորմից ակնհայտ է, որ եթե սույն հոդվածում նախատեսված չլիներ «Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա» դրույթը, ապա պետք էր հասկանալ, որ մինչև պատգամավորի թեկնածու գրանցվելը կալանավորված անձին պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո կալանքի տակ պահելու համար պարտադիր պետք է ստացվեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։
Դժվար թե որևէ իրավաբան կամ պաշտոնատար անձ կպնդի, որ ՀՀ Ազգային ժողովն այս օրենք ընդունելիս անիմաստ է նախատեսել այս դրույթը։
Այժմ համեմատության համար նշեմ, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով նման դրույթ նախատեսված չէ, որ առանց Ազգային ժողովի համաձայնության պատգամավորին ազատությունից զրկելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթը չի տարածվում մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը կալանավորված անձին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անազատության մեջ պահելու դեպքերի վրա։
Իսկ եթե նման դրույթ նշված նորմերով նախատեսված չէ, ապա ակնհայտորեն պետք է հասկանալ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած յուրաքանչյուր անձի շարունակաբար կալանքի տակ պահելու համար պարտադիր անհարժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։
Վերը նշված հիմնավորումներից ակնհայտ է, որ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս ևս օժտված է քրեական հետապնդման ենթարկվելու և ազատությունից զրկվելու անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության նրան հետագա կալանքի տակ պահելն անօրինական է, ուստի դատարանը պարտավոր է անհապաղ որոշում կայացնել նրա անօրինական կալանավորումը վերացնելու և նրան կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ»։
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ Սավգուլյան