Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտՀայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը Champions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովին և մտավ հաջորդ փուլ:
Այսօր կայացած մրցամարտի առաջին պարտիան ավարտվեց հայ շախմատիստի առավելությամբ: Երկրորդում մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, սակայն երրորդում մեր հայրենակիցը կրկին անգամ ցույց տվեց իր բարձր կարգը և երկրորդ հաղթանակը տարավ:
Այդպիսով, հանդիպման հաշիվը դարձավ 2:1 և Լևոն Արոնյանը ժամանակից շուտ ճանաչվեց հաղթող, քանի որ ադրբեջանցի շախմատիստն առաջին խաղում կրած պարտությունից (0,5:2,5) հետ այլևս չէր կարող ռևանշի հասնել:
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի վիետնամցի Լի Քուան Լիեմի հետ, որը պայքարից դուրս թողեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջային: Առաջին հանդիպումը կկայանա օգաստոսի 5-ին, պատասխանը` 6-ին: