Ի՞նչ է կատարվել Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքին. բացառիկ կադրեր (լուսանկար, տեսանյութ)
ՏեսանյութերStarnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի խորթ դուստրը՝ Լաուրան, երեկ ամուսնացել է: Աղջկա համար փոքրիկ խնջույք էին կազմակերպել՝ հրավիրելով միայն ամենամտերիմ մարդկանց. միջոցառումն առանց ավելորդ ճոխությունների էր:
Լաուրան և սիրելին՝ Դավիթը, պսակադրվել են Հաղարծին վանքում: Հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ նշանադրության ժամանակ որոշված էր, որ մեծ խնջույք չեն անելու:
Դստեր զգեստը կարվել էր հատուկ այդ օրվա համար, իսկ պսակադրությունից հետո զույգը մեկնել է Եգիպտոս՝ մեղրամիսը վայելելու:
Հավելենք, որ Լաուրայի և Դավիթի նշանադրությունը տեղի է ունեցել փետրվարին, որին ներկա էին հայկական շոու բիզնեսի արտիստները, ովքեր երգել էին խնջույքի ժամանակ:
Անահիտը նաև պատմել է, որ դստեր սիրահարվածության մասին առաջինը ինքն է իմացել, քանի որ իրենց հարաբերությունները չափազանց մտերմիկ են:
Ավելին...