Հայերեն
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» 

Ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ստուգված ահազանգեր ՄԻՊ-ին

Իրավունք

Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ստուգված ահազանգեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում 2021 թվականի հուլիսի 26-ին արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կովեր:

Կենդանիներն, արածելով, հասել են գյուղի վարչական տարածքում գտնվող «Յուրդեր» անվամբ արոտավայրը և մոտեցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքին: Ըստ ահազանգերի՝ դրանից հետո ադրբեջանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատվածում, թույլ չեն տվել վերադառնալ և, բնակիչները շուրջ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնվում են «Ջամբար» կոչվող տարածքում, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ կենդանիներն արդեն անհետացել են:

Նշված դեպքից բացի, 2021 թվականի օգոստոսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս մեկ ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի բնակիչը գյուղի 3 ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերավոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) 2021 թվականի հուլիսի 14-ին արածացնելու է տարել գյուղին պատկանող՝ շուրջ 1.5 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայր:

Գյուղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է արոտավայրից և վերադառնալուն պես հայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան, իսկ կովերից մեկը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող կողմից վերադառնում է՝ պարանը գլխին կապած (ինքը կենդանիներին առանց պարան է արածացնելու տարել):

Հեռվում նկատել է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները դեպի իրենց խորքը քշում կենդանիներին:
Նշված երկու դեպքերում էլ տեղի ունեցածի մասին բնակիչները տեղեկացրել են գյուղերի վարչական շրջանների ղեկավարներին:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել նաև ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման ուղղությամբ տարվող բանակցությունները օգոստոսի 3-ի դրությամբ արդյունք չեն տվել:
Ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թե նրանք իրենց մոտ չեն:

Այս տվյալները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաստատել է Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի նշված բնակիչների, նրանց համագյուղացիների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև դա հաստատլ են համայնքային մարմինները:

Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները, նրանց վնաս պատճառելն ունի պարբերական բնույթ: Նրանց անօրինական արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության իրավունքը, այդ արարքներն ուղղված են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:

Այս ամենն իր հերթին անվտանգությունից բացի, առաջացնում է սոցիալական բնույթի խնդիրներ, այդ թվում` լուրջ վնասներ է հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը:

Նշված դեպքերը հաստատում են, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

Դա պահանջում է նրանց հեռացում ՀՀ սահմանային գյուղերի հարևանությունից և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից»,- գրել է նա:

Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա Մաթևոսյան