«Մեծ ամոթով պիտի խոստովանեմ»․ Սոս Ջանիբեկյան
Ալտերնատիվ կարծիքԴերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբեք չէի պատկերացնի, որ ինչ-որ մեկի գլխին էկած աղետից կուրախանամ: Մեծ ամոթով պիտի խոստովանեմ, նույնիսկ գիտակցելով, որ իմ չարությունն իրականում նրանց ղեկավարների հանդեպ է, ոչ թե անմեղ քաղաքացիների, երեխաների, միևնույնն է` ուրախանում եմ:
Ֆոսֆոր կլինի, թե կրակ, ուրիշի երեխեքի գլխին թափելու ժամանակ, հիշիր, որ քո երեխեքի գլխի վերևում երկինք կա ու էնտեղից կարող է ամեն ինչ հետ վերադառնա:
Տիեզերքը կների ինձ իմ չարության համար, հուսով եմ»: