Ինչ իրավիճակ է Գեղարքունիքի համայնքներում
ՀասարակությունՔիչ առաջ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ գիշերը խոցված ԱԹՍ-ն եղել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
ArmDaily.am-ի հետ զրույցում Վանևանի համայնքապետ Իգր Հարությունյանն ասաց, որ ԱԹՍ-ի խոցելը չեն տեսել։
«Հարվածի ձայնը լսել եմ, բայց չեմ տեսել՝ որտեղ է ընկել»,- ասաց Հարությունյանը։
Հարցին վնասներ եղել են ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով՝ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ։
Ինչ վերաբերում է բնակիչների մոտ տիրող վիճակին՝ համայնքապետը նշեց, որ սովոր են արդեն։
«44-օրյա պատերազմի ընթացում, որ եղել ա, մոտավորապես հասկանում ենք, որ էդ վիճակն ա, դրա ձայնն ա»,- ասաց համայնքապետը։
Մենք կապ հաստատեցինք նաև Կութ համյանքի ղեկավար Սիմա Չիտչյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչ վիճակ է այնտեղ։ Մեզ հետ զրույցում Չիտչյանն ասաց, որ իրենց մոտ հանգիստ է, կրակոցներ էլ չկան, իսկ ԱԹՍ-ներ խոցելու մասին էլ սոցցանցերից է տեղեկացել։
Ավելին...