Արվեստը և ինժեներությունը կարող են քայլել միասին և մեծ ոգեշնչման աղբյուր դառնալ
ՄշակույթԴուք կզարմանաք թե ի՞նչ կապ կարող է ունենալ արվեստը գիտության և ինժեներության հետ, իսկ մենք համոզված ենք, որ արվեստը և ինժեներությունը կարող են քայլել միասին և մեծ ոգեշնչման աղբյուր դառնալ միմյանց համար։
Հենց այդ նպատակով էլ հուլիսի 23-ին Ինժեներական քաղաքում հյուրընկալել էինք հայ դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ Նուռին (NUR)։
Հանդիպման ընթացքում Նուռը ներկայացրեց իր աշխատանքները, դրանց գաղափարից մինչև իրականացման փուլի ընթացքը, աշխատանքի ընթացքում նյութերի, ձուլվածքների ընտրությունը, ոգեշնչման աղբյուրը։
Հետաքրքիր անդրադարձ կատարվեց նաև գիտություն և արվեստ կապի կարևորությանը։
Հանդիպումը շատ հետաքրքիր և օգտակար էր, և նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։