ՀՀ ԱԳՆ դիվանագետներ, դուք ինքներդ ձեզ բան չունե՞ք ասելու․ Թևան Պողոսյան
Ալտերնատիվ կարծիքՆախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ԱԳՆ, ասում եք «Լեռնային Ղարաբաղի տարածք»… Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներ, հեչ բան չունե՞ք ասելու։ Իսկ ՀՀ ԱԳՆ դիվանագետներ, դուք ինքներդ ձեզ բան չունե՞ք ասելու։
Տո ասողն արդեն ասած կլիներ, ասա ում ի՞նչ ես ասում, կամ ինչ ես ակնկալում… Երկու վախը մի մահ է։ Մահացածից ի՞նչ ակնկալել։ Պարզապես մաղթեմ՝ հողը թեթև լինի»,-գրել է նա։
Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ու նշել․ «Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը համաձայնվել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին»։
Ավելին...