Կորոնավիրուսից մահացել է 7 մարդ
ՀասարակությունԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632 դեպք, որոնցից 218 958 -ն` առողջացած, 4584-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 299 599 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք: Ունենք 162 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1115 է: