Ոստիկանության մարզերի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեններ ու ռազմամթերք
ԻրավունքՈստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Սիսիանի բնակիչներից մեկը հանձնել է ծալովի խզակոթով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը:
Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ ու փամփուշտներ, իսկ Վայքի բաժնում՝ «Կարաբին» հրացանի, ինքնաձիգի պահունակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Վերին Արտաշատ գյուղի մի բնակիչ հանձնել է «ՏՕԶ» և «ԻԺ» տեսակի հրացաններ ու տարբեր տրամաչափի 37 փամփուշտ։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ապարանի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանները. Ապարան քաղաքի մի բնակիչ հանձնել է նռնականետի արկ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: