Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի․ խոսնակ
ՀասարակությունՓոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քանի որ ֆեյքնյուզին մոտ կանգնած լրատվամիջոցները և իրենց ծափ տվող որոշ օգտատերեր, շարունակելով ապրել ֆանտազիաների աշխարհում, փորձում են իրենց համար ցանկալին իրականության տեղ ներկայացնել, ևս մեկ անգամ նշեմ, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի»։