Եվրահանձնաժողովն ի գիտություն է ընդունել ԱՄՆ-ի և Գերմանիայի համաձայնությունները «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջը
ՏնտեսությունԵվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ի գիտություն է ընդունել ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև համաձայնությունների ձեռքբերումը «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին Բրյուսելում այդ մասին լրագրողներին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
«Եվրահանձնաժողովն ի գիտություն է ընդունում Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունների համաձայնեցումը,- ասել Է նա:- Մենք դա կքննարկենք անդամ երկրների և հարեւան երկրների հետ»: