Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
ՔաղաքականությունԱրշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը, որը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,– նշված է փաստաթղթում:
Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ ստացել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը, որը ներկայացրել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: