Առաջիկա օրերին Քեյնը կտեղափոխվի Մանչեսթեր․ աղբյուր
ՍպորտԼրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը որոշել է հեռանալ հարազատ ակումբից ու շուտով պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը տրանսֆերի վաճառքից ցանկանում է ստանալ 160-170 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թ.:
Նախկինում հաղորդվում էր, որ Քեյնը Գվարդիոլայի հետ աշխատելու ցանկություն է հայտնել ու հույս ունի, որ «Սիթին» շահավետ առաջարկ կանի «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիին:
Քեյնը «Տոտենհեմի» սան է: Գլխավոր թիմում նորամուտը անգլիացին նշել է 2011 թ-ին: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ.:
ԱՊԼ-ի 2020/21 մրցաշրջանում անցկացրած 35 խաղում Քեյնը դարձել է 23 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու: