Հայաստանի բասկետբոլի Մ-20 հավաքականը պարտվեց Հունաստանին
ՍպորտԿանանց Հայաստանի Մ-20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբում:
Կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 52-88 հաշվով պարտվեց Հունաստանի հավաքականին: Հայ բասկետբոլիստուհիները առաջին քառորդից մեկ միավորի առավելություն ունեին: Մյուս քառորդներում Հայաստանի թիմը զիջեց հույներին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց հույն Լիլիա Կարակասիդուն, որը վաստակեց 22 միավոր:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Փաթիլ Եագուպեանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում:
Ավելին․․․