Բելառուս հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչին կասկածել են Բեռլին-Վրոցլավ օդանավի սրահ ռումբ անցկացնելու փորձի համար
ՄշակույթԲելառուս հայտնի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչին հուլիսի 14-ի երեկոյան չեն թողել Բեռլինից թռչել լեհական Վրոցլավ քաղաք: Նրան կասկածել են ռումբ օդանավ բարձրացնելու փորձի համար, գրում է meduza.io-ն:
Միջադեպի մասին հայտնել է մեկ այլ Նոբելյան մրցանակակիր, լեհ գրող Օլգա Տոկարչուկի հիմնադրամը՝ բելառուս գրողին հղումով:
Ալեքսիևիչը ծրագրում էր Վրոցլավ մեկնել «Ալեքսիևիչի և Տոկարչուկի բողոքը» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար: Բեռլինի օդանավակայանում նրա ուղեբեռը վերցրել են լրացուցիչ ստուգման համար:
«Երբ օդանավակայանի աշխատակիցը բացեց ուղեբեռս, հանկարծ կտրուկ դեն նետեց այն...», - պատմել է բելառուս գրողը:
Նրան խնդրել են սպասել ոստիկանությանը: Մոտ կես ժամ անց մի ոստիկան է եկել և ասել նրան, թե պայուսակում ռումբ կա:
«Մի կին ոստիկան ցույց է տալիս իմ պայուսակը և ասում, թե ռումբ կա: Ես ասում եմ՝ հո չե՞ք գժվել», -պատմել է Ալեքսիևիչը:
Գրողի կարծիքով՝ օդանավակայանի աշխատակիցները լիցքավորիչը շփոթել են ռումբի հետ: Նրա ուղեբեռը ևս մի ստուգման է ենթարկվել: Այն ցույց է տվել, որ պայուսակի մեջ կասկածելի ոչինչ չկա: Սակայն Ալեքսիևիչը ուշացել է իր ինքնաթիռից: Նա Վրոցլավ է հասել մեքենայով, որն իր համար ուղարկել էին միջոցառման կազմակերպիչները: