Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոն» և «Բարսելոնան» մոտ են կիսապաշտպան Սաուլ-Գրիզման փոխանակմանը, հայտնում է Mundo Deportivo- ն:
Ըստ աղբյուրի՝ երկու խաղացողներն էլ համաձայն են նման գործարքի, ուստի ակումբները լավատեսորեն են տրամադրված գործարքի կայացման հարցում:
Այնուամենայնիվ, խնդիրը կարող է լինել այն փաստը, որ «Բարսելոնան» ցանկանում է լրացուցիչ որոշակի գումար կամ մեկ այլ խաղացող ևս ստանալ:
Անցած մրցաշրջանում 30-ամյա Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 51 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի եւ 13 գոլային փոխանցման հեղինակ: 26-ամյա Սաուլի հաշվին 41 խաղում երկու գոլ ու մեկ գոլային փոխանցում է: