ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը ճապոնացիներին շփոթել է չինացիների հետ
ՍպորտՄիջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարության հետ հանդիպմանը, շփոթել է ճապոնացիներին չինացիների հետ, հայտնում է The Guardian-ը:
«Մեր ընդհանուր նպատակն է Խաղերն անվտանգ կազմակերպել բոլորի համար` մարզիկների, պատվիրակությունների անդամների և, ամենակարևորը, չինացիների համար ... Ճապոնիայի քաղաքացիների համար», - ասել է Բախը «Տոկիո -2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյի և գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոյի հետ հանդիպմանը:
Հանդիպմանը անգլերենից ճապոներեն թարգմանողները լեզվի սայթաքումը չեն կրկնել, բայց ճապոնական լրատվամիջոցներին անդրադարձերը Բախի ասածին մեծ արձագանք են առաջացրել սոցիալական ցանցերում: