Հայերեն
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ

Նիկոլ Փաշինյանը տվել է համապատասխան հանձնարարականներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով: Ոլորտային ցուցանիշների մասով նշվել է, որ ընդհանուր շրջանառությունն աճել է 30 տոկոսով, ԲՏԱ շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով: 25 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների թիվը, ինչը, Հ. Արշակյանի խոսքով, պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների և դրամաշնորհների տրամադրմամբ: Արձանագրվել է նաև ոլորտում զբաղվածության մակարդակի աճ՝ շուրջ 21 տոկոս: Մշակվել են և ընթացքի մեջ են «Գաղափարից բիզնես», «Վիրտուալ կամուրջ», «Բուհ-մասնավոր» կրթական, «Ներուժ», «Ազգային վենչուրային ֆոնդ» և մի շարք այլ ծրագրեր:

Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, և այդ գործընթացը շարունակական է լինելու: Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի տաղավարը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսի, ստորագրվել է 7 հուշագիր, առ այսօր կնքված պայմանագրերի ծավալը կազմում է 400.000 ԱՄՆ դոլար: Փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես մի շարք երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Շարունակվել են մարզերի տեխնոլոգիական զարգացման ծրագրերը. այդ համատեքստում 58,4 մլն դրամ է տրամադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, 90,2 մլն դրամ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին: Հ. Արշակյանը ներկայացրել է նաև 2020թ. մեկնարկած ծրագրերը՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար հեռավար դասընթացներ, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհներ, մշակվում է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմանն է անցել Ռազմարդյունաբերական կոմիտեն. կատարվել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծած նմուշների քարտեզագրում, ստեղծվել են համապատասխան կատալոգներ:

Հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունում կատարվել է նաև օպտիմալացում, գերատեսչությունը համալրվել է նոր մասնագետներով, շուրջ 28 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Ներկայացվել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարողականը:

Վարչապետը, նախարարի զեկուցումից հետո, հետաքրքրվել է ՀՀ կառավարության գործունեության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում ԲՏԱ նախարարության կատարած աշխատանքներով, այդ թվում նաև՝ ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքով: Հ.Արշակյանը զեկուցել է, որ թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունները գրեթե պատրաստ են: Կառավարության ղեկավարն ընդգծել է փաստաթղթերի կարևորությունը, հանձնարարել ավարտին հասցնել դրանց մշակումը, և, ներդաշնակեցնելով կառավարության միջոցառումների ծրագրի հետ, սեղմ ժամկետում ներկայացնել քննարկման:

Վարչապետ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը զեկուցել է նաև կապի ոլորտում իրականացված միջոցառումների մասին. ԲՏԱ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնց նպատակը կապի ենթակառուցվածքների զարգացումն է և հասանելիության շրջանակի ընդլայնումը: Այդ ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են: Այս համատեքստում կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել ինչպես կապի, այնպես էլ ոլորտային մյուս ուղղություններով ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մշակումը և միջգերատեսչական շրջանառության դնել:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԲՏԱ նախարարության կողմից թվային գործիքների, առցանց հարթակների ներդրման ու կիրառման ուղղությամբ միջոցառումների շարունակական իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:

Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. Ավետիսյան