«Ես քայլում եմ փողոցով, եւ ինչ-որ խուլիգան ինձ հայհոյում է»
ՀասարակությունԱրամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես քայլում եմ փողոցով, եւ ինչ-որ խուլիգան ինձ հայհոյում է: Դա, կարծում եմ, ինձ որեւէ ձեւով չի բնութագրում: Դա բնաթագրում է հայհոյողին, նրա դաստիարակությունը, նրա մշակութային եւ մտավոր մակարդակը, գուցե՝ նրա հոգեվիճակը: Ո՞րն է իմաստը որեւէ ձեւով պատասխանելու: Փողոցում դա ինձ հետ չի պատահել, բայց վիրտուալ տարածքում ես արդեն մի քանի տարի է՝ բացարձակապես ոչ մի ուշադրություն չեմ դարձնում ինձ հայհոյողներին եւ նրանց հետ ոչ մի խնդիր չունեմ»: