Էրեբունու ոստիկանները բացահայտել են թանկարժեք հեծանիվների գողություններ
ԻրավունքՈստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին հուլիսի 6-ի լուսադեմին: Ժամը հինգին Տիգրան Մեծի պողոտայում նրանք կանգնեցրին մի հեծանվորդի և, թանկարժեք հեծանիվով հանդերձ, բերման ենթարկեցին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի 49-ամյա բնակիչը, հասկանալով, որ հերքելն անիմաստ է, խոստովանեց արարքը: Պարզվեց, որ նա բռնվելուց մոտ երկու ժամ առաջ Նոր Արեշի բակերից գողացել էր երկու հեծանիվ ու քանի որ չէր կարող երթևեկել միանգամից երկու փոխադրամիջոցով, դրանցից մեկը թաքցրել էր մի խուլ անկյունում: Տղամարդը թաքստոցից ներկայացրել է երկրորդ հեծանիվը:
Քրեական հետախույզներին հաջողվել է նաև գտնել հեծանիվների տերերին:
Հանգամանքները պարզվում են:
Ավելին...