Հիմա ձերբակալեցիք նրան, խլեցիք զենքերը և Որոտանն այդ չափով անպաշտպան դարձրիք. Ամրամ Մակինյան
Ալտերնատիվ կարծիք
Չեմ ճանաչում Որոտանի գյուղապետին, բայց ՔԿ-ի հրապարակած նկարները ցույց են տալիս որ մարդը Որոտան, Սյունիք և Հայրենիք պաշտպանող տեսակից էր, մարդը՝ մարդ էր, հայրենասեր մարդ, Հայրենիքը զենքով պահող մարդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա ձերբակալեցիք նրան, խլեցիք զենքերը և Որոտանն այդ չափով անպաշտպան դարձրիք…
չիմացողների համար նշեմ, որ կապիտուլացիայի ստորագրումից հետո Որոտան գյուղի մի մասը նվիրվել է թուրքերին, մարդիկ իրենց տներում քնում են թուրքից մետրերի հեռավորության վրա և դեռ «հանդգնում» են տանը զենք պահել…
Կեցցե՛ ապագան»: