Չավին ճանաչվել է Քաթարի՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ, Կասորլան՝ լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ«Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Կիսապաշտպան «Ալ-Սադդի» կիսապաշտպան Սանտի Կասորլան էլ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող։ 36-ամյա ֆուտբոլիստը 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
«Ալ-Սադդը» Չավիի հետ դարձել է Քաթարի՝ 2020/2021 մրցաշրջանի չեմպիոն՝ ամբողջ առաջնությունն անցկացնելով առանց պարտության։ Իսպանացի մասնագետը թիմը գլխավորել է 2019 թվականից։ Մինչ այդ նա քաթարական ակումբում հանդես է եկել որպես ֆուտբոլիստ՝ «Բարսելոնայից» 2015 թվականին հեռանալուց հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին հրաժարվել է Դորտմունդի «Բորուսիան» և Բրազիլիայի հյավաքականը գլխավորելուց՝ քաթարական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց մի քանի շաբաթ առաջ։