Սիցիլիայում Էտնա հրաբխի նոր ժայթքումներ են տեղի ունեցել (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը՝ իտալական Սիցիլիա կղզում գտնվող Էտնան մի քանի օր շարունակ հզոր ժայթքումներ է ցուցադրում:
Ինչպես փոխանցում է NBC News-ը, վերջին ժայթքման ժամանակ մոտ 5 կմ երկարությամբ մոխրի սյուն է երկինք բարձրացել: Կատարվածի պատճառով որոշ ժամանակով դադարեցվել է Կատանիայի մոտակա օդանավակայանի աշխատանքը:
Էտնա հրաբխի վերջին ուժեղ ակտիվությունը նկատվել է հուլիսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում: Ինտենսիվ արտանետումներոց հետո սկսվել է լավայի հոսքը, որը մի քանի հարյուր մետրի է հասել:
Ներկա պահին հրաբուխը հանգիստ է, սակայն նոր ժայթքումների հավանականություն կա: