Գիտնականները նախազգուշացրել են ապագայում սպասվող «անհավանական» շոգի մասին
ՀասարակությունԳիտնականները նախազգուշացրել են, որ Երկրի վրա շուտով անտանելի շոգ կլինի, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց կլիմայական փոփոխությունների: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հավելելով, որ կանադական Լիթոն գյուղում վերջերս տարածաշրջանի համար աննախադեպ ջերմաստիճան է գրանցվել՝ 49,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Աննախադեպ շոգն անտառային հրդեհների պատճառ է դարձել Կանադայում: Ռեկորդային ջերմաստիճանի հետևանքով ԱՄՆ-ում և Կանադայում հարյուրավոր մարդիկ են մահացել:
Մասնագետների կարծիքով՝ մոլորակը հատել է այն շեմը, որի ժամանակ ոչ մեծ տաքացումը կարող է հանգեցնել ջերմաստիճանի ծայրահեղ բաձրացման:
Գիտնականները վիճակագրական տվյալների ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ նման շոգը չափազանց հազվագյուտ երևույթ է տարածաշրջանի համար, որը տեղի է ունենում 1000 տարին մեկ անգամ: Փորձագետները վստահեցնում են, որ այն 150 անգամ ավելի հազվադեպ տեղի կունենար, եթե գլոբալ տաքացում չլիներ:
Նիդերլանդների թագավորական օդերևութաբանական ինստիտուտի մասնագետ Սյուկյե Ֆիլիպը մասնավորեցրել է, որ ապագայում նման շոգ եղանակ Երկրի վրա ավելի հաճախ կլինի, իսկ նախկինում դա «անհավանական» էր:
Ավելին...