Պետագոնի հայտարարությունից հետո աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը գերազանցել է 210 մլրդ-ը. Bloomberg
ՏնտեսությունԱշխարհի ամենահարուստ մարդը`Amazon ընկերության համահիմնադիր Ջեֆ Բեզոսը, զգալի ավելացրել է իր ֆինանսական գերազանցությունն աշխարհի մյուս միլիարդատերերի նկատմամբ, գրում է Bloomberg-ը` նշելով, որ նրա կարողությունը հասել է 211 մլրդ դոլար ռեկորդային ցուցանիշին:
Աղբյուրը մանրամասնում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Amazon.com Inc.-ի արժեթղթերի գինը բարձրացել է 4,7%-ով: Դա, իր հերթին, տեղի է ունեցել այն պատճառով, որ Պենտագոնը հայտարարել է Amazon-ի մրցակցի` Microsoft Corp.-ի հետ 10 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի չեղարկման մասին:
Այս հայտարարությունից կարելի է հետևություն անել, որ Amazon-ի համար Պենտագոնի հետ համագործակցության հնարավորություններ են ստեղծվում:
57-ամյա Բեզոսի կարողությունը, արժեթղթերի գնի բարձրացման ֆոնին, ավելացել է 8,4 մլրդ դոլարով: